ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՀՌՀ պատվիրակությունը մասնակցել է Կարգավորող մարմինների եվրոպական պլատֆորմի աշխատանքներին

Մայիսի 31-ից հունիսի 2-ը Նորվեգիայի Օսլո քաղաքում տեղի է ունեցել Կարգավորող մարմինների եվրոպական պլատֆորմի (EPRA) 57-րդ գարնանային նստաշրջանը, որին մասնակցել են ՀՌՀ ներկայացուցիչները։

Նստաշրջանի ընթացքում քննարկվել են կոնտենտի մատուցման ապագան և Կարգավորող մարմինների ներգրավվածությունը, մեդիան, որպես հանրային կարիք թեմաները։

Նստաշրջանի ընթացքում ուսումնասիրվել է հանրային հեռարձակողների կարգավորումների հակադրվող պատկերը Եվրոպայում, տեսալսողական ազգային կարգավորող մարմինների իրավասություններն ու լիազորությունները, որոնք աշխարհի տարբեր երկրներում զգալիորեն տարբերվում են միմյանցից: Քննարկվել է նաև հանրային հեռարձակողի անկախ լինելու, ինչպես նաև օնլայն հարթակ ունեցով հեռուստառադիո ընկերություններին և դրանց կարգավորումներին վերաբերող հարցեր։

Քննարկումների հիմնական թեման վերջին տարիներին բովանդակության մատուցման նոր եղանակների զարգացումն է Over-the-Top (OTT) Internet Protocol TV (IPTV) միջոցով, որոնք Եվրոպայում ընդունվել են տարբեր աստիճաններով։

EPRA-ի 57-րդ համաժողովի ընթացքում ՀՌՀ պատվիրակությունը ունեցել է երկկողմ հանդիպումներ Լիտվայի, Ֆրանսիայի, Վրաստանի և Իտալիայի կարգավորող մարմինների ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում ի թիվս բազմաթիվ հարցերի, քննարկելով են համագործակցական ծրագրեր։