ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՀՌՀ֊ում կայացել է հանդիպում մարզային հեռուստաընկերությունների ղեկավարների հետ

Այսօր՝ հունիսի 1-ին, մարզային հեռուստաընկերությունների ղեկավարների և ԱԺ պատգամավոր Էմմա Պալյանի առաջարկությամբ, հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում։

Հանդիպմանը քննարկվել են մարզային հեռուստաընկերությունների խնդիրները, մարզային իշխանությունների և տեղական ինքնակառավարման մարմինների հետ փոխհարաբերությունները, օրենսդրական փոփոխությունները, մանկապատանեկան հաղորդումների ֆինանսավորման մեխանիզմները և այլ հարցեր։

Լսելով հեռուստաընկերությունների ղեկավարների բարձրացրած հարցերը և ներկայացրած առաջարկությունները՝ ԱԺ պատգամավոր Էմմա Պալյանը կարևորել է նմանատիպ քննարկումների անհրաժեշտությունը և նշել, որ ներկայացված խնդիրներին լուծում տալու նպատակով հարցերը կքննարկի Ազգային Ժողովի իր գործընկերների հետ։