Ըստ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի՝ ՀՌՀ-ի 2022 թվականի պետական բյուջեով ֆինանսական հատկացումները կազմել են շուրջ 325 մլն դրամ՝ ճշտված բյուջեի նկատմամբ՝ 324 միլիոն դրամ է, փաստացի կատարողականը՝ 99.6 տոկոս:
Այս մասին հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ մայիսի 31-ի համատեղ նիստում:
Իրականացվել է 1 ծրագիր, 3 միջոցառում:
Տիգրան Հակոբյանը նշել է, որ հատկացված գումարի 85 տոկոսն աշխատավարձի ֆոնդն է: Թափուր հաստիքների պատճառով շուրջ 12 մլն դրամ վերադարձվել է պետական բյուջե: Հաշվետու տարում 7 դատավճռից 5-ը ՀՌՀ-ի օգտին է կայացվել: ՀՌՀ նախագահի հավաստմամբ 2024 թվականին նախատեսվում է իրականացնել մեդիագրագիտության վերաբերյալ նոր ծրագիր, քանի որ, ըստ նրա, մեդիագրագիտությունը բավականին ցածր տոկոս է կազմում:
Նշվել է, որ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի` 2022 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված ծախսերի զգալի բաժինն ուղղված է եղել «Տեսալսողական մեդիայի ոլորտի կանոնակարգում» ծրագրին, որի նպատակն է հեռարձակվող լրատվության միջոցների ազատության, անկախության եւ բազմազանության ապահովումը:
Նյութը www.parliament.am կայքից։