ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՀՌՀ ներկայացուցիչը մասնակցել է հաճախությունների հարցերով աշխատանքային խմբի քննարկումներին

Մայիսի 2-4-ը Չեխիայի Պրագա քաղաքում կայացել է ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակում կազմակերպված հաճախությունների հարցերով աշխատանքային խմբի (SEWG) 15-րդ նիստը, որին  մասնակցել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի իրավաբանական և լիցենզավորման վարչության պետ Դավիթ Մարգարյանը:

Հաճախությունների հարցերով աշխատանքային խումբը քննարկել է 470-694 ՄՀց, 700 ՄՀց և 800 ՄՀց հաճախությունների ազատականացումից հետո՝ թվային հեռուստատեսության սպեկտրի վերապլանավորման սկզբունքները:

«Եվրոպական միությունը թվային օրակարգի համար» (EU4Digital) նախաձեռնության ներկայացուցիչները ներկայացրել են եվրոպական տարբեր երկների հաճախությունների ազատականացման տեսլականը, կատարված աշխատանքները, իսկ հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) ներկայացուցիչները՝ հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունների կոնվերգենցիայի հետևանքով հաճախությունների առավել օպտիմալ օգտագործման ձևերը:

Քննարկվել է նաև թվային ռադիոհեռարձակման անցած երկրների փորձը, որի ընթացքում նշվել է, որ թվային ռադիոհեռարձակման համար պետության կողմից կատարված ներդրումները արդարացված են այն երկրներում, որտեղ ավտոմեքենաները հիմնականում նոր արտադրության են։

Եվրոմիության անդամ երկրները ներկայացնելով 5G և թվային հեռուստատեսության զարգացման ուղղությամբ կատարված աշխատանքները, քննարկվել են թվային հեռուստատեսության ապագան, դրա զարգացման ուղիները, ինչպես նաև այն խնդիրները, որոնք կարող են առաջանալ, ինչպես իրավական համակարգի փոփոխության, այնպես էլ տեխնիկական նորարարությունների հետ կապված: Միաժամանակ նշելով, որ անհնար է կանխատեսել արդի տեխնիկական զարգացումները, ինչի արդյունքում հնարավոր չէ ընդունել այնպիսի իրավական ակտեր, որոնք կարող են երկարատև կիրառություն ունենալ։  

Չեխիայի և Սլովակիայի ոլորտի մասնագետները ներկայացնելով թվային ռադիոյի վերաբերյալ իրենց ձեռքբերումները և խնդիրները, որպես դրական կողմ նշել են, լսողական մեդիածառայութուն սպառողին բարձր որակով լսողական արտադրանքի, ինչպես նաև այլ տեղեկատվության փոխանցումը։

Աշխատանքային խմբում ներգրավված երկրների մոտեցումները թե տեխնիկական, թե իրավական առումներով ունեցել են տարբերություններ։ Նշենք, որ  այդ երկրների փորձի ուսումնասիրությունը շատ կարևոր է Հայաստանում տեսալսողական մեդիայի զարգացման արդյունավետ ռազմավարություն ձևավորելու հարցում: