ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հայաստանի օպերատորների միության հետ համատեղ ստորագրվել է համագործակցության հուշագիր

Այսօր, ապրիլի 27-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը  համագործակցության հուշագիր է կնքել «Հայաստանի օպերատորների միություն» ՀԿ-ի հետ, որը միտված է երկու կառույցների միջև համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը, նպատակ ունենալով նպաստելու Կողմերի լիազորությունների արդյունավետ և գործուն կատարմանը:

Հուշագրի կնքմամբ կողմերը ձեռք են բերել պարտավորություններ համատեղ քննարկել տեսալսողական մեդիայի ոլորտը կարգավորող իրավական ակտերում առկա բացթողումները, տարընթերցումները, խնդրահարույց նորմերը, մշակել նոր նախագծեր, վեր հանել խնդիրներ, դրանք լուծելու նպատակով մշակել համապատասխան վարքականոններ:

Համագործակցության շրջանակներում և տեսալսողական մեդիայի զարգացման համապարփակ քաղաքակնության մշակման նպատակով Կողմերը որոշել են ստեղծել ցանցային օպերատորների, հեռարձակողների և մուլտիպլեքս օպերատորների համագործակցության և շփման հարթակներ։

Տիգրան Հակոբյանն իր խոսքում նշել է, որ Հանձնաժողովի գործառույթների զգալի մասը կապված է ցանցային օպերատորների հետ և այսօր էլ կան խնդիրներ, որոնք Օպերատորների հետ համատեղ լուծման կարիք ունեն։ Նման խնդիրների լուծման համար ստորագրված փաստաթուղթը հիմք կհանդիսանա միասին աշխատելու։