Այսօր՝ ապրիլի 17-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ «ԱՐ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» և «ՅԱՆ ԹԻՎԻ» ՍՊ ընկերությունների հեղինակազորման վկայագրերի գործողությունը դադարեցնելու դիմումների և «ԻՔՍ-ԹԻՎԻ»ՍՊ ընկերության թիվ 255 լիցենզիայի վերաձևակերպման հայտի վերաբերյալ հարցերը:
Նիստի օրակարգի հաստատումից հետո Հանձնաժողովը հիմք ընդունելով «ԱՐ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» և «ՅԱՆ ԹԻՎԻ» ՍՊ ընկերությունների հեղինակազորման վկայագրերի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ դիմումները, որոշում է կայացրել բավարարել դիմումները և ուժը կորցրած ճանաչել Ընկերություններին տրված հեղինակազորման վկայագրերը:
Մեկ այլ որոշմամբ Հանձնաժողովը բավարարել է «ԻՔՍ-ԹԻՎԻ» ՍՊ ընկերության հայտը և գտնվելու վայրի փոփոխության հիմքով վերաձևակերպել դեռևս 2018 թվականին տրամադրված լիցենզիան: