Այսօր, փետրվարի 10-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ «։ԲՈՒՆ» ԳԻՏԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻնկատմամբ վարչական ակտի ընդունման վերաբերյալ հարցը։
Նիստի օրակարգի հաստատումից հետո ներկայացնելով հարցը նշվեց, որ Հանձնաժողովը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով վերապահված իր վերահսկողական գործառույթներն իրականացնելիս՝ տեսալսողական մեդիածառայություն մատուցող «։ԲՈՒՆ» ԳԻՏԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ գործունեության մշտադիտարկման արդյունքում արձանագրել է Հեռարձակողի «։Բուն Թիվի» տեսալսողական ծրագրի կողմից Օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ մասի դրույթի պահանջի խախտման փաստ։ Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներով Հեռարձակողի նկատմամբ հարուցել է վարչական վարույթ։
Հարուցված վարչական վարույթի ընթացքում Հեռարձակողը Հանձնաժողով ներկայացրած իր պարզաբանման մեջ հայտնել է այն մասին, որ ծանուցումը ստանալուց հետո իրենց կողմից ուսումնասիրվել է վարույթի հիմքում նշված տեսալսողական հաղորդման ձայնագրությունները և պարզվել է, որ իրենց կողմից բացթողում է տեղի ունեցել։
Հեռարձակողն իր շնորհակալությունն է հայտնել Հանձնաժողովին մշտադիտարկման արդյունքում բացահայտված խախտման մասին տեղեկացնելու համար և հայտնել այն մասին, որ արդեն իսկ շտկել են սխալը՝ հաղորդումներում ավելացնեկով օրենքով նախատեսված ուղեկցվող «Ծխելը վնասում է ձեր առողջությանը» գրառումը:
Հանձնաժողովի կողմից ուսումնասիրվել են վարչական վարույթի մասնակցի կողմից ներկայացված փաստերը և պարզաբանումը, որոնք համադրվել են Հանձնաժողովի կողմից իրականացված դիտարկման արդյունքների հետ և արձանագրվել է Հեռարձակողի կողմից իրականացված իրավախախտում, որը համապատասխանում է Օրենքի 57-րդ հոդվածի 24-րդ մասի հատկանիշներին։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի դրույթներից` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց«:ԲՈՒՆ» ԳԻՏԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ նկատմամբ կիրառել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 24-րդ մասով սահմանված տույժը` տուգանելով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով: