Ավարտվել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում Ռոլանդ Շառոյանի պաշտոնավարման ժամանակահատվածը (15.12.2016թ․ ՆՀ-1174-Ա)։
Ռոլանդ Շառոյան՝ արժեհամակարգ ունեցող զուսպ և գործունյա անձնավորություն, ով իր տարիների ընթացքում ձեռք բերած փորձով և գիտելիքներով մշտապես պատրաստակամ է եղել կիսվելու և օգտակար լինելու մեր ոլորտի զարգացմանը: Մարդ, ով անվերապահորեն հավատացել է հայոց աշխարհի գալիք պայծառ ապագային։
Հանձնաժողովի ողջ անձնակազմն իր խորին երախտիքի խոսքն է ուղղում Ձեզ՝ մաղթում ամենայն բարիք, խաղաղություն, ուժ և կորով: