ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Ցավակցական

Խորը ցավով տեղեկացանք լրագրող, սցենարիստ, հեռուստահաղորդավար, դասախոս Գայանե Փայտյանի անժամանակ մահվան մասին:

Գայանե Փայտյանը ծնվել է 1974 թվականին: 1991-1996թթ. Գայանեն սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում։ Որպես լրատվական մեկնաբան 1991-99թթ․ աշխատել է Հայաստանի պետական հեռուստաընկերությունում, 1999-2015թթ․՝ Հայկական Երկրորդ հեռուստաալիքի «Լրաբեր» լրատվական ծրագրում։ 2000-2008թթ․ եղել է ՀՀ Ազգային Ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետը։ 2004թ-ից միջազգային հեռուստատեսային ակադեմիայի անդամ է։ 2006թ. Հայկական Երկրորդ հեռուստաալիքով հեղինակել և վարել է «Կախման կետեր», 2017թ. մինչ օրս՝ «Զրույց Փայտյանի հետ» հաղորդաշարերը։

Տարբեր տարիներին դասախոսել է Հայաստանի Ֆրանսիական և Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարաններում։ 2008թ. հիմնադրել և ղեկավարել է հաղորդավարների և լրագրողների մասնագիտացված «TV Իդեալ» դպրոց-ստուդիան։

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը ցավակցում է Գայանե Փայտյանի հարազատներին և գործընկերներին, կիսում նրանց վիշտը։