ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՀՌՀ պատվիրակույթունը մասնակցել է կարգավորող մարմինների եվրոպական պլատֆորմի հանդիպմանը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 12-15-ը աշխատանքային այցով գտնվում էր Անթալիայում, որտեղ մասնակցում էր կարգավորող մարմինների եվրոպական պլատֆորմի (EPRA) 56-րդ հանդիպմանը։

Հանդիպմանը, որին մասնակցում էին պատվիրակություններ ավելի քան 45 երկրներից, քննարկվել են «Ապատեղեկատվությունը, բազմակարծությունը և վստահությունը», «Մեդիա կարգավորողները թվային դարում» թեմաները։

Կարգավորող մարմինների եվրոպական պլատֆորմը հնարավորություն է ստեղծում  անդամ երկրների կարգավորող մարմինների հետ գործնական, մասնագիտական կապեր հաստատելու, ինչպես նաև փորձի փոխանակման համար: