Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 12-15-ը աշխատանքային այցով գտնվում էր Անթալիայում, որտեղ մասնակցում էր կարգավորող մարմինների եվրոպական պլատֆորմի (EPRA) 56-րդ հանդիպմանը։
Հանդիպմանը, որին մասնակցում էին պատվիրակություններ ավելի քան 45 երկրներից, քննարկվել են «Ապատեղեկատվությունը, բազմակարծությունը և վստահությունը», «Մեդիա կարգավորողները թվային դարում» թեմաները։
Կարգավորող մարմինների եվրոպական պլատֆորմը հնարավորություն է ստեղծում անդամ երկրների կարգավորող մարմինների հետ գործնական, մասնագիտական կապեր հաստատելու, ինչպես նաև փորձի փոխանակման համար: