![logo](http://tvradio.am/wp-content/themes/hrah/img/logo.png)
Այսօր, սեպտեմբերի 30-ին, առցանց հանդիպում է կայացել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի և Վրաստանի ազգային հաղարդակցությունների հանձնաժողովի ներկայացիչների միջև։
Հանդիպման ընթացքում մասնակիցները փոխանակվել են փորձով՝ ներկայացնելով օրենսդրական կարգավորումները, տեսալսողական ծրագրերի մոնիտորինգի և վերահսկողության աշխատանքների իրականացման ընթացքը և այլն։
Հանդիպմանը, որի հիմքում ընկած էր երկու կառույցների միջև կնքված Համագործակցության հուշագրի դրույթները, պայմանավորվածություն է ձեռք բերվել նմանատիպ քննարկումները կազմակերպել պարբերաբար, աշխատանքային արդյունավետությունը և համագործակցությունը զարգացնելու նպատակով։