Այսօր, սեպտեմբերի 16-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ ընտրելու մասին հարցը։
Հանձնաժողովի նիստը նախագահում էր անդամներից տարիքով ավագ Ռոլանդ Շառոյանը, ով ներկայացնելով օրակարգային հարցը նշեց, որ ԱԺ-ի կողմից նախորդ օրը հանձնաժողովի անդամ է ընտրվել Տիգրան Հակոբյանը, միաժամանակ նշելով, որ ավարտվել է Հանձնաժողովի նախագահի պաշտոնավարման ժամկետը։
Նիստի օրակարգի հաստատումից հետո, Հանձնաժողովի անդամները նախագահի պաշտոնում առաջադրեցին ՀՌՀ անդամ Տիգրան Հակոբյանի թեկնածությունը։
ՀՌՀ անդամ Տիգրան Հակոբյանը շնորհակալություն հայտնեց ներկայացված վստահության համար, որից հետո տեղի ունեցավ գաղտնի քվեարկություն։
Քվեարկության արդյունքում 6 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ Տիգրան Հակոբյանը ընտրվեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ։