ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Սահմանվել է մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների հայտերի և կից փաստաթղթերի հրապարակման օրը

Այսօր, սեպտեմբերի 15-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների ցանկը հրապարակելու և հայտերի հրապարակման օր սահմանելու վերաբերյալ հարցը։

Նիստի օրակարգի հաստատումից հետո Հանձնաժողովը որոշել է մրցույթի մասնակիցների ցանկը և մասնակիցների հայտերի և կից փաստաթղթերի հրապարակման օր սահմանել 2022 թվականի սեպտեմբերի 22-ը (ժամը՝ 12։00):

Տեղեկացնենք, որ հայտի և կից փաստաթղթերի բովանդակությունը ներկայացնելու համար մասնակիցներին տրվում է 30 րոպե: