ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Վարկանիշային քվեարկության միջոցով ՀՀ Արագածոտնի և Վայոց ձորի մարզերում լսողակած ծրագրի մրցույթի հաղթող է ճանաչվել «ԷՖ-ԷՄ» ընկերությունը

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Արագածոտնի և Վայոց ձորի մարզերի տարածքում սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկության և հաղթողի ընտրության վերաբերյալ հարցերը։

Նիստի օրակարգի հաստատումից հետո Հանձնաժողովի անդամները փակ քվեարկության միջոցով գնահատել են լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մրցույթի մասնակիցներին:

Նշենք, որ լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Արագածոտնի և Վայոց ձորի մարզերի տարածքում սփռման մրցույթի մասնակցության համար հայտ էր ներկայացրել «ԷՖ-ԷՄ» ՍՊ ընկերությունը, որը վարկանիշային քվեարկության արդյունքում ստացել է 86 միավոր։