ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

«իԳործ» ծրագրի մասնակիցները իրենց փորձը կներդնեն Հանձնաժողովի աշխատանքներում

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը և  ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչն այսօր Հանձնաժողովի աշխատակազմին են ներկայացրել «իԳործ 2022» ծրագրի շրջանակներում ընտրված երկու մասնակիցներին, որոնք մեկ տարի ժամկետով իրենց գործունեությունն են ծավալելու Հանձնաժողովում:

ՀՌՀ նախագահը կարևորելով Ծրագրի դերը և երկու մասնագետի ներգրավումը Հանձնաժողովի աշխատանքներին նշեց, որ ջատագովն է անգամ ժամանակավոր հայրենիք վերադառնալու ցանկացած գաղափարի:

Տիգրան Հակոբյանը նշեց, որ Հանձնաժողովի կողմից կատարվող աշխատանքները երբեմն անտեսանելի են, սակայն Հայաստանի, մեդիայի և ընդհանրապես զանգվածային գիտակցության վրա ունեն մեծ նշանակություն: Միաժամանակ նշելով, որ Հանձնաժողովը բաց է ցանկացած աշխատանքային առաջարկի քննարկման և այդ առաջարկը կյանքի կոչելու համար: