![logo](http://tvradio.am/wp-content/themes/hrah/img/logo.png)
2022 թվականի ապրիլի 21-ին հայտարարված լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Լոռու և Սյունիքի մարզերի տարածքում սփռման մրցույթների նիստի վերսկսման օր է սահմանվել 2022 թվականի օգոստոսի 10-ը (ժամը 12։00-ին):
Վերսկսվելիք նիստում փակ վարկանիշային քվեարկությամբ կկատարվի յուրաքանչյուր մրցույթում հաղթող մասնակցի ընտրությունը: