Այսօր՝ հուլիսի 25-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲ ընկերության կողմից ներկայացված տեսալսողական ծրագրերի ծանուցման և հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթ հայտարարելու վերաբերյալ հարցերը:
Նիստի օրակարգի հաստատումից հետո Հանձնաժողովն առաջնորդվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով և «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» 08.09.2020թ. թիվ 94-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով և հիմք ընդունելով ՀՀ վարչական դատարանի 2021 թվականի օգոստոսի 25-ի վճիռը (ՀՀ վճռաբեկ դատարանի 2022 թվականի հունիսի 7-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է), 2022 թվականի հուլիսի 25-ին հայտարարում է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթ, որին կարող են մասնակցել միայն որպես տեսալսողական մեդիածառայություն մատուցող հեղինակազորված ֆիզիկական կամ իրավաբանական անձինք:
Հանձնաժողովը քննարկել և հաստատել է «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲ ընկերության տեսալսողական ծրագրերի վերաբերյալ ընկերության ծանուցումը՝ «Սինեման» և «Տունտունիկ» ծրագրերի մասով, պայմանագրի գործողության ժամկետով։