ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հրապարակվել է ՀՀ Արագածոտնի և Վայոց ձորի մարզերի տարածքում սփռման մրցույթների մասնակցության համար ներկայացված հայտերը

Այսօր՝ հուլիսի 20-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ լսողական ծրագրերի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Արագածոտնի և Վայոց ձորի մարզերի տարածքում սփռման մրցույթների մասնակցի՝ «ԷՖ-ԷՄ» ՍՊ ընկերության հայտերի հրապարակման վերաբերյալ հարցերը:

Օրակարգի հաստատումից հետո լսողական ծրագրերի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային մրցույթների մասնակցության համար հայտ ներկայացրած «ԷՖ-ԷՄ» ՍՊ ընկերության ներկայացուցիչը հրապարակել է հայտերը և հետագա գործունեության մասին ծրագիրը:

Նշենք, որ Հանձնաժողովը հայտերն ուսումնասիրելու, որոշում կայացնելու և լիցենզիա տրամադրելու համար ունենալու է մինչև 60 օր: