Արմենիա ՀԸ ԵրեվArt հաղորդման հյուրը ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանն է:
<Մենք փորձում ենք խոսել ամեն ինչի մասին, ինչը մեզ մտահոգում է և ինչը ճիշտ չի, բայց բաներ էլ կան, որոնց հետ պետք է համակերպվենք, որը միշտ կա և չի կարող չլինել, բայց պետք է գտնել նաև այն հակակշիռը կամ դեղատոմսը, որը կնվազեցնի ապատեղեկատվությունը:
Իհարկե շատ ժամանակ վերնագրերը ապատեղեկացնում են և դա ամոթալի պրակտիկա է՝ թերթը բիզնես է, մեդիան բիզնես է… Բիզնես նկատի ունեմ, ոչ միայն գումարը, այլև ցանկացած դիվիդենտ, շահույթ, որ պետք է բերի իր տիրոջը: Դա կարող է լինել քաղաքական կամ ֆինանսական շահույթ, ընհանրապես ուշադրության գրավում և այլն>- իր խոսքում նշել է Տիգրան Հակոբյանը:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել www.armeniatv.am էջում: