Այսօր, հուլիսի 12-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ լսողական ծրագրերի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Արագածոտնի և ՀՀ Վայոց ձորի մարզի տարածքներում սփռման մրցույթների մասնակիցների ցանկը հրապարակելու և հայտերի հրապարակման օր սահմանելու վերաբերյալ հարցերը:
Նիստի օրակարգի հաստատումից հետո Հանձնաժողովը որոշել է հրապարակել մրցույթների մասնակիցների ցանկը և մասնակիցների հայտերի և կից փաստաթղթերի հրապարակման օր սահմանել 2022 թվականի հուլիսի 20-ը:
Տեղեկացնենք, որ հայտի և կից փաստաթղթերի բովանդակությունը ներկայացնելու համար մասնակիցներին տրվում է 30 րոպե: