Այսօր՝ հունիսի 7-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Շիրակի մարզի տարածքում սփռման մրցույթի մասնակցի՝ Մերի Մկրտչյան Հրաչյայի ԱՁ-ի հայտի վարկանիշային քվեարկության և հաղթողի ընտրության վերաբերյալ հարցը:
Նիստի օրակարգի հաստատումից հետո Հանձնաժողովի անդամները փակ և գաղտնի քվեարկության միջոցով գնահատել են ՀՀ Շիրակի մարզի տարածքում սփռման մրցույթի մասնակցին, ով վարկանիշային քվեարկության արդյունքում ստացել է 77 միավոր: