ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Սահմանվել է ՀՀ Շիրակի մարզի տարածքում սփռման մրցույթի նիստի վերսկսման օր

Այսօր՝ հունիսի 3-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Շիրակի մարզի տարածքում սփռման մրցույթի նիստի վերսկսման օր սահմանելու վերաբերյալ։

Նիստի օրակարգի հաստատումից հետո Հանձնաժողովը որոշեց 2022 թվականի հունիսի 7-ին սահմանել ՀՀ Շիրակի մարզի տարածքում սփռման մրցույթի նիստի վերսկսման օր, որի ընթացքում վարկանիշային քվեարկությամբ կկատարվի մրցույթում հաղթող մասնակցի ընտրությունը: