ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Կնքվել է համագործակցության մասին հուշագիր

Վրաստանի հաղորդակցությունների ազգային հանձնաժողովի հրավերով մայիսի 24-ից 26-ը Թբիլիսիում էր գտնվում Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի պատվիրակությունը ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի գլխավորությամբ (պատվիրակության կազմում էին ՀՌՀ անդամ Վլադիմիր Օհանյանը, գլխավոր քարտուղար Սմբատ Խաչատրյանը)։

Այցի ընթացքում կարգավորող մարմինների միջև ստորագրվել է համագործակցության մասին Հուշագիր, որը երկարատև և խորը փոխգործակցության հիմք է դնում մեդիակարգավորող երկու մարմինների միջև։ Պատվիրակության անդամներն աշխատանքային քննարկումներ են ունեցել Հանձնաժողովում, ծանոթացել գործընկերների կարգավորման փորձին, գործունեության հայեցակարգին, իրավական հիմքերին։ Պայմանավորվածություններ են ձեռք բերվել Հուշագրից բխող հետագա համատեղ գործունեության վերաբերյալ։ Հանդիպում-քննարկում է կայացել նաև Վրաստանի մեդիագրագիտության ակադեմիայում։

ՀՌՀ պատվիրակությունը այցելել է Վրաստանի Հանրային հեռուստատեսություն, ծանոթացել Հանրային հեռարձակողի աշխատանքներին։