ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը մասնակցել է «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ին

ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը մայիսի 20-ին մասնացել է Freedom House–ի «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի «Մեդիան և ապատեղեկատվությունը» թեմայով պանելային քննարկմանը և ելույթ ունեցել:

«Մեզ մոտ ապատեղեկատվությունը կարող ենք կարգավորել օրենքներով, կարգավորումներով, հանձնաժողովի աշխատանքներով և այլն: Իսկ ի՞նչ պետք է անել, երբ ապատեղեկատվությունը տարածվում է օտար հեռարձակողների կողմից, տելեգրամյան ալիքներով ապատեղեկատվություն լցված են ոչ միայն ռուսերեն, անգլերեն, այլ լցված են նաև հայերեն լեզվով… Հանրային մուլիպլեքսում կան օտար հեռարձակողներ, որոնք տալիս են աշխարհի աղավաղված պատկեր, որի դրա դեմ շատ դժվար է պայքարելը, կաբելային ցանցերում հայկական հեռուստածրագրեը կազմում են ծրագրերի ընդամենը 17%-ը:  Ամենադեմոկրատական ԵՄ երկրներում շատ կոշտ կարգավորումներ կան, միանգամից փակվում են քարոզչությամբ զբաղվող օտար հեռարձակողները, մեզ մոտ դրա դեմ պայքարելու մեխանիզմ չկա»,- իր խոսքում նշել է ՀՌՀ նախագահը:

Մանրամասն տեսանյութում: