![logo](http://tvradio.am/wp-content/themes/hrah/img/logo.png)
Այսօր՝ մայիսի 12-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում երկու հարց՝ «ԴԱՅԱՆԱՆԵՏ» ՍՊ ընկերության` ՀՀ Շիրակի մարզի տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու և «ԱՐՏ-ԹԻՎԻ-ՆԵԹ» ՍՊ ընկերության` ՀՀ Արարատի մարզի տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու դիմումի վերաբերյալ:
Օրակարգի հաստատումից հետո ներկայացնելով հարցերը Հանձնաժողովը որոշեց բավարարել ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու համար Ընկերությունների դիմումները և տրամադրել «ԴԱՅԱՆԱՆԵՏ» ընկերությանը ՀՀ Շիրակի, իսկ «ԱՐՏ-ԹԻՎԻ-ՆԵԹ» ընկերությանը ՀՀ Արարատի մարզի տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա: