Այսօր՝ ապրիլի 26-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Շիրակի մարզի տարածքում սփռման մրցույթի մասնակցի՝ Մերի Մկրտչյան Հրաչյայի ԱՁ-ի հայտի հրապարակման և «ՅԱՆ ԹԻՎԻ» ՍՊ ընկերության հեղինակազորման հայտի վերաբերյալ հարցերը:
Օրակարգի հաստատումից հետո լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Շիրակի մարզի տարածքում սփռման մրցույթի մասնակցության համար հայտ ներկայացրած Մերի Մկրտչյան Հրաչյայի ԱՁ-ն հրապարակել է հայտը, ներկայացնելով հետագա գործունեության մասին ծրագիրը:
Հիշեցնենք, որ Հանձնաժողովը հայտն ուսումնասիրելու, որոշում կայացնելու և լիցենզիան տրամադրելու համար ունենալու է մինչև 60 օր:
Քննարկելով օրակարգային երկրորդ հարցը, Հանձնաժողովը բավարարել է «ՅԱՆ ԹԻՎԻ» ՍՊ հեղինակազորման հայտը, տալով տեսալսողական մեդիածառայություն մատուցողի կարգավիճակ: