ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Աժ-ում քննարկվել է ՀՌՀ-ի 2021 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը

Իշխանությունները հավատարիմ են մնացել խոսքի և մամուլի ազատության երաշխավորը լինելու իրենց պարտավորություններին: Այս մասին են վկայում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կատարած ուսումնասիրությունները, հարցումները և մեդիամասնագետների կարծիքները: Այս մասին ասել է հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2021 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդման քննարկման ժամանակ:

Ըստ նրա` 2021թ. կառույցի համար եղել է ամենածանր, ամենահագեցած ու պատասխանատու տարին: Հանձնաժողովը փոքրաթիվ աշխատակազմով կարողացել է մեծածավալ աշխատանք կատարել: Առաջին անգամ անցկացվել է լիցենզավորման 12 մրցույթ` ուղիղ հեռարձակմամբ և 54 նիստ:

Մամուլի ազատության համաշխարհային ցուցիչի համաձայն` 2018թ.-ի համեմատ 2021թ. Հայաստանը 17 կետով բարելավել է իր դիրքերը` 180 պետությունների շարքում զբաղեցնելով 60-րդ տեղը: Հաշվետու ժամանակահատվածում 2020թ.-ի համեմատ Հայաստանը 2 կետով զիջել է դիրքերը, որի պատճառը, ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության, կապված է լրագրողների նկատմամբ դատական գործերի ավելացման հետ: Սակայն, հանձնաժողովի կարծիքով, հաճախ օտարերկրյա կազմակերպություններն իրենց գնահատականները տալիս են` հիմնվելով իրենց երկրների օրենսդրական կարգավորումների, փորձի, ավանդույթների, քաղհասարակության զարգացման մակարդակի վրա և հաշվի չեն առնում տվյալ երկրի առանձնահատկությունները:

Մանրամասն տես http://www.parliament.am կայքում: