ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Աշխատանքային հանդիպում հանրային հեռարձակողի խորհրդում

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը և Հանձնաժողովի անդամներն այսօր աշխատանքային հանդիպում են ունեցել Հանրային հեռարձակողի խորհրդի ղեկավար կազմի հետ:

ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը կարևորել է նմանատիպ հանդիպումները, իսկ Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանը ներկայացրել Խորհրդի գործունեությունը, ծրագրերն ու ռազմավարությունը:

Ծավալված քննարկման ընթացքում խոսվել է երկու կառույցների համագործակցության, եթերային քաղաքականության մշակման արդյունավետության բարձրացման և այլ հարցերի մասին։

Հաշվի առնելով քննարկված հարցերի կարևորությունը՝ կողմերը պայամանավորվել են կոնկրետ քայլեր ձեռնարկել դրանց լուծման ուղղությամբ: