ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հանձնաժողովը ԱԺ է ներկայացրել 2021 թվականի տարեկան հաղորդումը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հրապարակել և ՀՀ Ազգային Ժողով է ներկայացրել 2021 թվականի իր գործունեության մասին տարեկան հաղորդումը:

Տարեկան հաղորդման մեջ անդրադարձ է կատարվել այն հիմնական թեզերին, որոնք առավել շատ են քննարկվում և մտահոգության առիթ դառնում, մասնավորապես՝ մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի, մամուլի ազատության ապահովման, լրատվամիջոցների գործունեությանը չմիջամտելու ստանձնած պարտավորությունների և այլնի մասին:

Տարեկան հաղորդման մեջ գրաֆիկական պատկերներով ներկայացվել են տեսալսողական մեդիայի ոլորտում գործող, հեղինակազորման վկայագիր ստացած ընկերություների, վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի հեռարձակման լեզվի մասին, հարուցված վարչական վարույթների համեմատական պատկերներ և այլ տեղեկություններ:

Տարեկան հաղորդում: