ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. բյուջետային հայտերի շուրջ քննարկումներ կազմակերպելու

Համաձայն ՀՀ վարչապետի 2022 թվականի հունվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի բյուջետային գործընթացն սկսելու մասին» թիվ 72-Ա որոշման 1-ին կետով հաստատված ժամանակացույցի 19-րդ կետի, 2023-2025 թթ. ՄԺԾԾ (ներառյալ՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի) նախագծի մշակման աշխատանքների շրջանակներում Մարմնի  իրավասության ներքո գտնվող ոլորտներում  շահագրգիռ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները (ՔՀԿ), մինչև 2022 թվականի ապրիլի 8-ը բյուջետային հայտերի շուրջ քննարկումներ կազմակերպելու ցանկության դեպքում կարող են դիմել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի հաշվապահական հաշվառման և ֆինանսական բաժին (հասցե` ք. Երևան, Իսահակյան 28, էլ.փոստ՝ j.zurnachyan@tvradio..am, հեռ. +374 10 529 472)