Այսօր՝ մարտի 7-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ «ԹԻ ՎԻ ԿՈՆՏԵՆՏ ՍԵՐՎԻՍ», «ԳԼՈԲԱԼ ՔՈՆԹԵՆԹ ՍԵՐՎԻՍ», «ԱՄԵԴԻԱ» ՍՊ ընկերությունների և «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ՀԿ–ի կողմից ներկայացված տեսալսողական ծրագրերի ծանուցման վերաբերյալ հարցերը:
Հանձնաժողովը քննարկել և հաստատել է ընկերությունների կողմից ներկայացված տեսալսողական ծրագրերի վերաբերյալ ծանուցումները: