Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անունից շնորհավորում եմ բոլորիդ Ամանորն ու Սուրբ ծնունդը:
Ճանապարհում ենք ևս մեկ՝ հագեցած իրադարձություններով տարի: Ամփոփելով անցնող տարին, չեմ վարանի ասել, որ այն ծանր էր: Հանձնաժողովն ամփոփեց Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման հանրապետական, մայրաքաղաքային և մարզային սփռման լիցենզավորման մրցույթները, հայտարարեց և անցկացրեց մայրաքաղաքի և ՀՀ մարզերի տարածքներում սփռման մրցույթներ:
2022 թ. մուտք ենք գործում լավատեսությամբ, նույն եռանդով աշխատելու, նոր հաջողություններ գրանցելու, ոլորտում նորանոր փոփոխություններ կատարելու հաստատակամությամբ:
Նոր տարում մեր տեսլականն է լինելու՝ աշխատասիրություն, նվիրվածություն, հոգատարություն, նոր ձեռքբերումներ ….
Շնորհավորում եմ նաև մեդիա ոլորտի ներկայացուցիչներին՝ մաղթում անաչառ ու անկողմնակալ ռեպորտաժներ:
Թող 2022 թվականը լինի խաղաղության, բարգավաճման և սիրո տարի:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: