ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հայտարարվել է ՀՀ Վայոց ձորի մարզի տարածքում լսողական ծրագրի սփռման մրցույթ

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում այսօր՝ դեկտեմբերի 3-ին գումարվել է նիստ: Օրակարգում ընդգրկված էին լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Վայոց ձորի մարզի տարածքում սփռման մրցույթ հայտարարելու և լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի տարածքում սփռման մրցույթի նիստի վերսկսման օր սահմանելու վերաբերյալ հարցերը:

Օրակարգի առաջին հարցը ներկայացնելիս նշվեց, որ Հանձնաժողովը առաջնորդվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով 2021 թվականի դեկտեմբերի 3-ին հայտարարում է լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Վայոց ձորի մարզի տարածքում սփռման մրցույթ:

Մրցույթին կարող են մասնակցել միայն որպես տեսալսողական մեդիածառայություն մատուցող հեղինակազորված ֆիզիկական կամ իրավաբանական անձինք:

Օրակարգի երկրորդ հարցը քննարկելիս Հանձնաժողովը որոշեց 2021 թվականի դեկտեմբերի 10-ին սահմանել ՀՀ Գեղարքունիքի մարզի տարածքում սփռման մրցույթի  նիստի վերսկսման օր: Վերսկսվելիք նիստում վարկանիշային քվեարկությամբ կկատարվի մրցույթում հաղթող մասնակցի ընտրությունը: