Շնորհավորում ենք Մայր հեռուստաընկերությանը 65-ամյա հոբելյանի առթիվ, մաղթում՝ անխափան եթեր:
1956 թվականի նոյեմբերի 29-ին մեծ իրարարանցում էր Սովետական Հայաստանում: Ուղիղ 65 տարի առաջ Նորքի բարձունքից ազդարարվեց Հանրային հեռուստատեսության մեկնարկը և առաջին եթերային օրը սկսվեց գեղարվեսատական ֆիլմի ցուցադրությամբ: Փորձնական հեռարձակումները շարունակվեցին մինչ 1957 թվականի փետրվար ամիսը՝ շաբաթական չորս անգամ“` 2 ժամով, իսկ այնուհետ՝ քիչ-քիչ ավելացվելով:
Անցած տասնամյակների ընթացքում հեռուստատեսության բազմաթիվ նվիրյալ աշխատակիցների տքնաջան աշխատանքի և կատարված բարեփոխումների արդյունքն այսօր ավելի ակնհայտ է՝ հեռուստատեսությունը եթերում է 24 ժամ՝ ցուցադրելով բազմաժանր, բովանդակալից, սեփական արտադրության հաղորդումներ, անաչառ լրատվություն: Տարիներին հեռվից նայելով՝ վստահ կարող ենք ասել, որ հանրայինը հավատարիմ է մնացել առաջինը կոչվելու պատվին:
Հանրայինն արդեն 65 տարի լցնում է յուրաքանչյուրիս երեկոն հետաքրքիր փաստերով, տեղեկացնելով ու սովորեցնելով գնահատել իրականությունը: Նրա տեսախցիկների միջոցով է վավերացվել, պահպանվել և սերունդներին է փոխանցվելու Հայաստանի Հանրապետության անկախության կերտման ու զարգացման ողջ գործընթացը:
Այսօր էլ Հանրայինը լի է վճռականությամբ՝ պահպանելու և զարգացնելու անցած տարիներին ձեռք բերած նվաճումները, ապահովելու էլ ավելի մեծ սփռում ողջ աշխարհում, չդավաճանելով՝ Հանրայինը հանրության համար սկզբունքին:
Մեկ անգամ ևս շնորհավորելով մաղթում ենք անխափան ու բովանդակային հեռուստաեթեր, նոր զարգացումներ: