ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հանձնաժողովում գումարվել է նիստ

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում այսօր՝ նոյեմբերի 26-ին, գումարվել է նիստ: Օրակարգում՝ «ԷԳԱԼԻՏԵ» ՍՊ ընկերության հեղինակազորման հայտի, «ՅՈՒՔՈՄ» ՓԲ ընկերության կողմից Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2021 թվականի նոյեմբերի 04-ի թիվ 176-Ա որոշման դեմ ներկայացված վարչական բողոքի քննության փուլի, «ՄԱՅ-ՆԵՏ» և «ՊՐՈԴԻԶԱՅՆ» ՍՊ ընկերությունների նկատմամբ վարչական ակտերի ընդունման վերաբերյալ հարցերը:

Նիստի օրակարգի հաստատումից հետո Հանձնաժողովի Իրավաբանական և լիցենզավորման վարչության պետը ներկայացնելով «ՅՈՒՔՈՄ» ՓԲ ընկերության կողմից Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2021 թվականի նոյեմբերի 04-ի թիվ 176-Ա որոշման դեմ ներկայացված վարչական բողոքը նշեց, որ Հանձնաժողովը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով իրեն վերապահված վերահսկողական գործառույթներն իրականացնելիս՝ ցանցային օպերատորի հեռարձակող կայանում իրականացված դիտարկման արդյունքում հայտնաբերել է Օրենքի պահանջի խախտում, այն է՝ ցանցային օպերատորի գործունեություն իրականացնող «ՅՈՒՔՈՄ» ՓԲ ընկերության կողմից մի շարք տեսալսողական ծրագրերն առանց պայմանագրի վերահաղորդում իրականացնելու Օրենքի պահանջի խախտում և վերոնշյալ դիտարկման արդյունքում կազմվել է համապատասխան արձանագրություն։ Հանձնաժողովն ուսումնասիրելով հարուցված վարչական վարույթի նյութերը 2021 թվականի նոյեմբերի 04-ին կայացրել է թիվ 176-Ա որոշումը, որով ցանցային օպերատորին տուգանել է 14 003 200 ՀՀ դրամի չափով։

«ՅՈՒՔՈՄ» ՓԲ ընկերության կողմից ներկայացվել էր Հանձնաժողովի որոշման դեմ վարչական բողոք, որն Հանձնաժողովի կողմից ընդունվել էր վարույթ: Ցանցային օպերատորի կողմից վարչական ակտի դեմ բերված վարչական բողոքով խնդրո առարկա հանդիսացող տեսալսողական ծրագրերի վերահաղորդման վերաբերյալ ներկայացվել են նոր փաստեր և լրացուցիչ ապացույցներ։

Վարչական բողոքի հիման վրա Հանձնաժողովի կողմից ուսումնասիրվել են ներկայացված նոր փաստերը և լրացուցիչ ապացույցները, որի արդյունքում հայտնի է դարձել, որ ներկայացված լրացուցիչ ապացույցներով հիմնավորվում է այն փաստը, որ ցանցային օպերատորի կողմից առանց պայմանագրի վերահաղորդում չի իրականացվել և Օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի պահանջի խախտում առկա չէ։

Նշված փաստերը հաշվի առնելով, ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով և հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթները` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց, բավարարել «ՅՈՒՔՈՄ» ՓԲ ընկերության կողմից Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2021 թվականի նոյեմբերի 04-ի թիվ 176-Ա որոշման դեմ բերված վարչական բողոքը՝ ընդունելով նոր վարչական ակտ՝ «ՅՈՒՔՈՄ» ՓԲ ընկերության նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ գրավոր նախազգուշացում` իր ցանցում վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի և վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի յուրաքանչյուր փոփոխության վերաբերյալ ողջամիտ ժամկետում տեղեկացնել Հանձնաժողովին: 

Քննարկելով «ՄԱՅ-ՆԵՏ» և «ՊՐՈԴԻԶԱՅՆ» ՍՊ ընկերությունների նկատմամբ վարչական ակտերի ընդունման վերաբերյալ հարցերը, նշվեց, որ Հանձնաժողովը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով վերապահված իր վերահսկողական գործառույթներն իրականացնելիս հայտնաբերել է Օրենքի պահանջի խախտում, այն է՝ ցանցային օպերատորների գործունեություն իրականացնող ըկերություններն իրականացրել են տեսալսողական ծրագրերն առանց պայմանագրերի վերահաղորդում:

Վարչական վարույթի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության, ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում, ինչպես նաև «ՄԱՅ-ՆԵՏ» Ընկերության ներկայացրած պարզաբաբանումների արդյունքում, Հանձնաժողովը որոշում է կայացրել ընկերության նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ տուգանելով սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ «ՊՐՈԴԻԶԱՅՆ» ՍՊ ընկերության նկատմամբ հարուցված վարույթը՝ կարճել:

Հանձնաժողովը քննարկել և բավարարել է «ԷԳԱԼԻՏԵ» ՍՊ ընկերության հեղինակազորման հայտը՝ տալով տեսալսողական մեդիածառայություն մատուցողի կարգավիճակ: