ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հանրային քննարկում՝ առաջինի եթերում

Առաջին ալիքի եթերում նոյեմբերի 21-ին կայացել է հանրային քննարկում՝ <Ինչ անելիքներ ունի լրագրողական հանրությունը> թեմայով:

Քննարկմանը մասնակցել է նաև ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը, ով իր խոսքում նշել է,- Մեդիան միշտ քաղաքական պայքարի մասնակից, բաղադրիչ է եղել, և այդպես է եղել բոլոր երկրներում: Այդ ամենը մեզ չէր զարմացնում երկար տարիներ, որովհետև 91 թ-ից հետո, մեր կարծիքով կաին կարմիր գծեր, սակայն այդ գծերը վերջին տարիներին չեն աշխատում և Հայաստանում ստեղծվել է պռոպագանդա, ատելության, ապակողմնորոշման հստակ էկո համակարգ, որը բաղկացած է կայքերից, տպագիր լրատվամիջոցներից, սոցիալական ցանցերի ակտիվ օգտատերերից, յութուբյան կամ տելեգրամյան ալիքներից, որոնք օր ու գիշեր գեներացնում և տարածում են ֆեյքային իրականություն:

Ինչու չեմ նշում Հեռարձակողներին, որովհետև Կարգավորման տակ ընկած հեռուստառադիո ընկերությունները նվազ են կատարում այդ դերը, որովհետև գտնվում են կարգավորման տակ և օրենքի ցանկացած խախտման համար պետք է պատասխան տան: Սա ընդունելի կլիներ, բայց ավաղ, հատկապես վերջին ամիսներին դրան գումարվել է նաև այն, որ այդ էկո համակարգը սկսել է վերցնել և ակտիվ տարածել մեր հանդեպ թշնամական նկրտումներ ունեցող պետությունների տեղեկատվական օրակարգը:

Հետաքրքիր ու բովանդակալից զրույցն ամբողջությամբ կից հղումով: