ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Կայացել է հանդիում ցանցային օպերատորների ներկայացուցիչների հետ

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում այսօր տեղի է ունեցել հանդիպում ցանցային օպերատորների հետ, որին ներկա էին նաև Հայաստանի օպերատորների միության ներկայացուցիչները:

Հանդիպումը, որի նպատակը ոչ գծային Հեռարձակողների կողմից առանց լիցենզավորման տեսալսողական տեղեկատվության հեռարձակման գործունեություն իրականացնելու թույլատրություն ստանալու կարգի  քննարկումն էր, մասնակցում էին ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը, գլխավոր քարտուղար Սմբատ Խաչատրյանը, իրավաբանական և լիցենզավորման վարչության պետ Դավիթ Մարգարյանը, Հանձնաժողովի այլ ներկայացուցիչներ:

ՀՌՀ նախագահը նշեց, որ նմանատիպ հանդիպումները հնարավորություն են ստեղծելու հասկանալու առկա խնդիրները և տարընթերցումներից խուսափելու, ինչպես նաև կողմնորոշից դեր կատարելու հետագայում օրենքում իրականացվող կարգավորումների համար:

Օպերատորները քննարկման ընթացքում խոսեցին ոչ գծային տեսալսողական տեղեկատվության սահմանման, թույլտվությունների ստացման, պատժամիջոցների կիրառման և այլնի մասին, ներկայացնելով առաջարկներ: