Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, կայացել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների թափուր տեղերի համալրման մրցութային ժամանակավոր հանձնաժողովի նիստը, որին մասնակցում էին հանձնաժաղովի հինգ անդաները՝ Հակոբ Հակոբյանը (Հակոբ Մովսես), Արտյոմ Երկանյանը, Նիկոլայ Կոստանդյանը, Աշոտ Համբարձումյանը, իսկ Քրիստինե Գյոնջյանը հանձնաժողովի աշխատանքին միացել է հեռավար կարգով:
Հանձնաժողովի հետագա աշխատանքները կազմակերպելու նպատակով Հանձնաժողովի նախագահ ընտրվեց Հակոբ Հակոբյանը (Հակոբ Մովսես):
Որոշվեց նաև Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների թափուր տեղերի համալրման համար նախատեսված մրցույթը հայտարարել սեպտեմբերի 23-ին: