Տոնդ շնորհավոր մեր անկախ հայրենիք …

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանը նշում է անկախության հռչակման 30-ամյակը։ Անկախության անցած տարիներին ունեցել ենք փառապանծ հաղթանակներ և դառը պարտություններ, ձեռքբերումներ և բացթողումներ, սակայն երկիրը շենացնելու, սերունդներին հզոր, կայուն և զարգացած պետություն ժառանգելու միտքը թույլ չի տվել կանգ առնել ոչ մի խոչընդոտի առջև: Հայաստանի ինքնիշխանությունը, Արցախի անվտանգությունը և մեր միասնական ապագան եղել և մնում են մեզանից յուրաքանչյուրի համար վեր ամեն ինչից:

Պետության հզորացման, տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղության հաստատման գործում մեծ է հատկապես հեռուստառադիոընկերությունների դերը: Ուստի Անկախության տոնի առթիվ ցանկանում ենք շնորհավորել հատկապես հեռարձակող կազմակերպությունների աշխատակիցներին:

Այս դժվարին ժամանակներում՝ ամենօրյա աշխատանքն ու արարումը, հոգատարությունը՝ երկրի ու պետության հանդեպ, հայրենապաշտությունն ու հայրենաճանաչությունը պետք է դարձնել հիմնական տեսլական:

Այսօր, երբ Հայրենիքն ունի մեզանից յուրաքանչյուրի հոգածության կարիքը, եղեք զգոն, դատեք սթափ ու հանրությանը մատուցեք անաչառ ու հանրօգուտ բովանդակություն։

Մեկ անգամ ևս շնորհավորելով՝ մեզ բոլորիս մաղթում ենք խաղաղություն, ստեղծագործ միտք, համախմբվածություն և լայնախոհություն:

Շնորհավոր ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ: