Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի և Ուկրաինայի հեռուստատեսության և ռադիոյի հեռարձակման ազգային խորհրդի միջև կնքվել է հեռարձակման կարգավորման ոլորտում համագործակցության մասին հուշագիր:
Փաստաթուղթն ստորագրեցին ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը և Ուկրաինայի ՀՌՀԱԽ անդամ Մաքսին Օնոպրիենկոն:
Հայկական կողմի նախաձեռնությամբ պատրաստված և ստորագրված փաստոթուղթը լայն հնարավորություններ է ստեղծելու երկու երկրներին համագործակցության ոլորտում, հատկապես՝ հեռուստածրագրերի փոխանակման և տեսալսողական արտադրանքի ստեղծման, մասնագետների փոխանակման, տեսալսողական մեդիադաշտի օրենսդրական կարևոր խնդիրների կարգավորման, դրանց ռազմավարության վերաբերյալ և այլն: