Այսօր՝ հուլիսի 30-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է նիստ, որի ընթացքում քննարկվել է օրակարգում ընդգրկված «ՊԼԱՆԵՏ ՐԱՖՖԻ» ՍՊ ընկերության ՀՀ Կոտայքի մարզի տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու դիմումի և «ՀԻԲՐԻԴ ՓՐՈԴԱՔՇՆ ԷՆԴ ԴԻՍԹՐԻԲՅՈՒՇՆ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված տեսալսողական ծրագրերի ծանուցման վերաբերյալ հարցերը և հաստատվել: