Հունիսի 8-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի և ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Մխիթար Հայրապետյանի և Եղիշե Սողոմոնյանի նախագահությամբ քննարկվել է «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Վլադիմիր Օհանյանը ներկայացրել է Հանձնաժողովի 2020 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը և նշել, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերի համար 2020-ին ՀՀ պետական բյուջեի մասին օրենքով հատկացվել էր շուրջ 314 մլն դրամ, որը ՀՀ կառավարության կողմից ավելացվել է և կազմել շուրջ 330.3 մլն դրամ: Լրացուցիչ միջոցներն ուղղվել են Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի տեխնիկական հագեցածության բարելավմանը: