ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հայտարարվել է լսողական ծրագրերի հաճախականությունների օգտագործման լիցենզավորման մրցույթներ

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում այսօր՝ ապրիլի 27-ին, տեղի է ունեցել նիստ, օրակարգում ունենալով հետևալ հարցերը՝ Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մարզային սփռման մրցույթի մասնակիցների հայտերի հրապարակում, սփռման տարածքները՝  ՀՀ Արարատի և ՀՀ Վայոց ձորի մարզեր ևլսողական ծրագրերի՝ Երևան քաղաքի տարածքում հաճախականության օգտագործման լիցենզավորման մրցույթներ և ՀՀ Արարատի մարզի տարածքում հաճախականության օգտագործման լիցենզավորման մրցույթ հայտարարելու վերաբերյալ:

Օրակարգի հաստատումից հետո «ԷՖ ԹԻՎԻ» և «ՁԱԳԵՁՈՐ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՊ ընկերությունները, որոնք հայտ էին ներկայացրել հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման առաջինը՝ Արարատի, իսկ երկրորդը՝ Վայոց ձորի մարզի տարածքում սփռման մրցույթի մասնակցության համար, հրապարակեցին հայտերը և ներկայացրեցին իրենց հետագա գործունեության մասին ծրագրերը: Հանձնաժողովը հայտերն ուսումնասիրելու համար ունենալու է մինչև 60 օր, որից հետո կհայտարարվի հաղթող ընկերությունների անունները և կտրամադրվեն լիցենզիաները:

Հիշենք, որ հունվարին հանրային մուլտիպլեքսում հանրապետական, մայրաքաղաքային և մարզային սլոթերի օգտագործման համար կայացած մրցույթների արդյունքում ՀՀ Արարատի և ՀՀ Վայոց ձորի մարզերում մնացել էր երկու ազատ սլոթ, որի համար, համաձայն <Տեսալսողական մեդիայի մասին> օրենքի, փետրվարին հայտարարվել էր նոր մրցույթ:

Հանձնաժողովն օրակարգային երրորդ հարցի քննարկման ժամանակ առաջնորդվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 44-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերի, 60-րդ հոդվածի 14-րդ մասի և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով որոշեց 2021 թվականի ապրիլի 27-ին հայտարարել լսողական ծրագրերի հաճախականության օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթներ և մարզային սփռման մրցույթ, որին կարող են մասնակցել միայն որպես տեսալսողական մեդիածառայություն մատուցող հեղինակազորված ֆիզիկական կամ իրավաբանական անձինք: