Օրակարգում ընդգրկված էր երեք հարց՝ «ԹԻ ՎԻ ԿՈՆՏԵՆՏ ՍԵՐՎԻՍ» և «ՀԻԲՐԻԴ ՓՐՈԴԱՔՇՆ ԷՆԴ ԴԻՍԹՐԻԲՅՈՒՇՆ» ՍՊ ընկերությունների կողմից ներկայացված տեսալսողական ծրագրերի ծանուցման և Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթն անցկացնելու նպատակով ժամանակավոր մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկելու համար թեկնածուներ առաջադրելու հարցի վերաբերյալ:
Քննարկելով օրակարգային առաջին երկու հարցերը Հանձնաժողովն հաստատել է «ԹԻ ՎԻ ԿՈՆՏԵՆՏ ՍԵՐՎԻՍ» և «ՀԻԲՐԻԴ ՓՐՈԴԱՔՇՆ ԷՆԴ ԴԻՍԹՐԻԲՅՈՒՇՆ» ՍՊ ընկերությունների տեսալսողական ծրագրերի վերավերյալ ծանուցումները:
Քննարկելով Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթն անցկացնելու նպատակով ժամանակավոր մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկելու համար թեկնածուներ առաջադրելու հարցը՝ Հանձնաժողովն ընդունել է Արձանագրային որոշում՝ Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթն անցկացնելու նպատակով ժամանակավոր մրցութային հանձնաժողովի կազմում թվով 5 թեկնածուներ ընդգրկվելու մասին:
Թեկնածուների համաձայնությունը ստանալուց հետո Հանձնաժողովի նիստով կհաստատվի նրանց թեկնածությունը: