ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հաստատվել է ՀՌՀ կանոնադրությունը

Այսօր՝ փետրվարի 12-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է հանձնաժողովի նիստը, օրակարգում հինգ հարց՝ «ԷՖ ԹԻՎԻ» և «ՓԱՍՏԻՆՖՈ» ՍՊ ընկերությունների հեղինակազորման հայտերի, «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին», «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2018 թվականի հոկտեմբերի 8-ի «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 85-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2021 թվականի փետրվարի 12-ի թիվ 29-Ա որոշումը ուժը կորցած ճանաչելու մասին:

Օրակարգի հաստատումից հետո քննարկելով «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» հարցը, նշվեց, որ նոր կանոնադրության հաստատման համար հիմք է հանդիսացել 2020 թվականին ուժի մեջ մտած «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի դրույթները:

Օրակարգային հաջորդ հարցը՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2021 թվականի փետրվարի 12-ի թիվ 29-Ա որոշումը ուժը կորցած ճանաչելու մասին, վերաբերում էր Հանձնաժողովի կառուցվածքում նոր հաստիքների ավելացմանը, սակայն Հանձնաժողովը որոշումն ուժը կորցրած է ճանաչվել:

Հանձնաժողովը քննարկել և բավարարել է «ԷՖ ԹԻՎԻ» և «ՓԱՍՏԻՆՖՈ» ՍՊ ընկերությունների հեղինակազորման հայտերի պահանջը: