ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՀՌՀ-ում տեղի է ունեցել դասընթաց-քննարկում

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում փետրվարի 5-ին տեղի է ունեցել դասընթաց-քննարկում ԱԺ պատգամավոր, «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի համահեղինակ Վահագն Թևոսյանի, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի և մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյանի հետ, որին մասնակցել են Հանձնաժողովի ծրագրերի մոնիտորինգի և վերահսկողության ու իրավաբանական վարչությունների աշխատակիցները:

Դասընթաց-քննարկման ժամանակ ներկայացվեց տեսալսողական մեդիայի մասին օրենսդրությունը, մասնավորապես տեսալսողական մեդիա ծառայություն մատուցողների էթիկայի կանոնագրի՝ Հեռարձակողի կողմից սեփական էթիկական նորմերի դրույթների կիրառման վերաբերյալ ինքնուրույն կազմված փաստաթղթի դրույթների կիրառման հնարավորությունն ու արդյունավետությունը, որը լիցենզիա ստանալու դեպքում հանդիսանում է լիցենզիայի պայման:

Ներկայացվեցին Էթիկայի կանոնագրի դրույթների ապահովման ինքնակարգավորման միջոցները, խախտված իրավունքների դեպքում դիտորդ մարմին դիմելու մեխանիզմը, դիմողի իրավունքն ու պարտականությունը, բողոքարկման կարգը, Էթիկայի կանոնագրի դրույթների ապահովման ինքնակարգավորման միջոցների չկիրառման դեպքում տուգանքի նշանակման ընթացակարգը և այլն:

Քննարվեց նաև դիտորդ մարմնին Հանձնաժողովի՝ իր գործառույթների շրջանակներում դիմելու հնարավորությունը, հետևանքն ու անելիքները:

Դասընթաց-քննարկումն ավարվեց հարց ու պատասխանով՝ հանրային նոր մշակույթի ձևավորման գործընթացն ակտիվացնելու և նմանատիպ քննարկումները պարբերաբար դարձնելու պայմանավորվածությամբ: