Այսօր՝ հունվարի 13-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է հանձնաժողովի նիստը, օրակարգում՝ «ՎԻ ԷՄ ՏԵԼԵՊՐՈՋԵՔԹ» և «ՀԻԲՐԻԴ ՓՐՈԴԱՔՇՆ ԷՆԴ ԴԻՍԹՐԻԲՅՈՒՇՆ» ՍՊ ընկերությունների կողմից ներկայացված տեսալսողական ծրագրերի ծանուցման և ««ԷՖ ՆԵԹ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական տույժ կիրառելու մասին» հարցի վերաբերյալ:
Իրավաբանական և լիցենզավորման վարչության պետը ներկայացնելով ««ԷՖ ՆԵԹ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական տույժ կիրառելու մասին» հարցը նշել է, որ 2020 թվականի դեկտեմբերի 8-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով է մուտքագրվել «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆՍ» ՍՊ ընկերության դիմումը՝ «ԷՖ ՆԵԹ» ցանցային օպերատորի կողմից առանց պայմանագրային հիմունքների «Շանթ» տեսալսողական ծրագիրը վերահաղորդելու փաստի վերաբերյալ նշումով:
Հանձնաժողովն հիմք ընդունելով դիմումը ցանցային օպերատոր «ԷՖ ՆԵԹ» ՍՊ ընկերության նկատմամբ հարուցել է վարչական վարույթ:
Վարչական վարույթի ընթացքում պարզվել է, որ ցանցային օպերատորը իրավունք ուներ «Շանթ» տեսալսողական ծրագիրը վերահաղորդել մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը։ Սակայն ցանցային օպերատորի կողմից առանց պայմանագրային հիմունքների շարունակվել է Հայաստանի Հանրապետության տարածքում վերահաղորդվել «Շանթ» տեսալսողական ծրագիրը: Նշվածի արդյունքում Հանձնաժողովը «ԷՖ ՆԵԹ» ՍՊ ընկերության նկատմամբ կիրառել է տույժ` 122 746 ՀՀ դրամի չափով:
Քննարկելով «ՎԻ ԷՄ ՏԵԼԵՊՐՈՋԵՔԹ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված տեսալսողական ծրագրերի ծանուցումը «Animal Planet HD», «Discovery Channel HD» և «TLC HD» տեսալսողական ծրագրերի մասով Հանձնաժողովը մերժել է, իսկ մնացած մասով՝ հաստատել։ «ՀԻԲՐԻԴ ՓՐՈԴԱՔՇՆ ԷՆԴ ԴԻՍԹՐԻԲՅՈՒՇՆ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված տեսալսողական ծրագրերի ծանուցումը հաստատվել է: