ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

«Քարոզչական բաղադրիչը հանրային մուլտիպլեքսում հնարավորինս կնվազեցվի».ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյան

Ամերիկայի ձայն լրատվական ծառայությանը տված հարցազրույցի ընթացքում ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը ներկայացրել է այն հայեցակարգը, որով անցկացվում է հանրապետական սփռման սլոթի մրցույթների անցկացման մեխանիզմը։

Մեկնաբանելով թե ինչ բան է հանրային մուլտիպլեքսը, նշել է,֊ “Հանրային մուլտիպլեքսում պետք է գործեն այն Հ/ը֊ները, որոնք սփռում են հանրօգուտ բովանդակություն, չեն զբաղվում կուսակցական կամ ֆինանսական քարոզչությամբ, չեն ապահովում քաղաքական և տեղեկատվական ուղեկցությունը տարբեր քաղաքական ուժերի կամ անհատների, որը երկար ճանապարհ է և մենք պետք է դրան հասնենք։ Տեսալսողական մեդիայի մասին նոր օրենքում կատարվել են որոշ քայլեր՝ եթերը ավելի բովանդակային լինելքւ համար։

Մանրամասները տեսանյութում