ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Ավարտվեց Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի մասնակիցների հայտերի հրապարակման գործընթացը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում նոյեմբերի 17-ին, 18-ին և 19-ին տեղի են ունեցել նիստեր, օրակարգում ունենալով հետևալ հարցը՝ Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի մասնակիցների հայտերի հրապարակում:

Հիշեցնենք, որ համաձայն <Տեսալսողական մեդիայի մասին> օրենքի, դեռևս սեպտեմբերին հայտարարվել էին հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթներ:

Հայտարարվել էր մրցույթ 25 սլոթի համար, որոնցից 6-ը՝ հանրապետական, 9-ը՝ մայրաքաղաքային և 10-ը՝ մարզային:

Հայտարարված սլոթի համար ներկայացվել են հանրապետական՝ 12, մայրաքաղաքային՝ 13 և մարզային սփռման մրցույթների համար 13 մրցութային հայտեր:

Նշենք, որ Վայոց ձորի և Արարատի մարզերում մրցույթները հայտարարվել են չկայացած, հայտեր չներկայացվելու պատճառով:

Երեք օրերի ընթացքում հրապարակվել են հայտերը և հեռուստաընկերությունները ներկայացրել են իրենց հետագա գործունեության մասին ծրագրերը:

Համաձայն օրենքի՝ Հանձնաժողովը հայտերն ուսումնասիրելու համար ունենալու է 60 օր, իսկ հունվարին՝ վարկանիշային գնահատման միջոցով, կհայտարարի հաղթող ընկերությունների անունները:

Կից ներկայացնում ենք հեռարձակման հղումները:

Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի մասնակիցների հայտերի հրապարակում`

ՄԱՍ 1

ՄԱՍ 2

Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների հայտերի հրապարակում: